
Team-Made Logistics-ը հիմնադրվել է որպես Team-Made Solutions ընկերության կողմից ստեղծված նախաձեռնություն։
Երբ Team Made Solutions-ը սկսեց իր գործունեությունը՝ որպես սեփական օդատարների արտադրություն ունեցող եւ ընկերություններին եւ անհատների խելացի ինժեներական լուծումներ առաջարկող ընկերություն՝ շուկայում բեռնափոխադրման հուսալի եւ ճկուն ծառայության պակասը խոչընդոտում էր աշխատանքային շղթայի ամբողջական եւ ժամանակին գործարկմանը։
Հենց այս պատճառով էլ ընկերությունը որոշեց ձեռք բերել սեփական բեռնատար մեքենաներ՝ լուծելու բեռնափոխադրման հարցերը իր ուժերով։
Ժամանակի ընթացքում մեքենաների քանակը ընդլայնվեց, եւ այսօր Team Made Logistics-ը ոչ միայն սպասարկում է Team Made Solutions-ի նախագծերն ու արտադրական գործընթացները, այլ նաեւ հանդես է գալիս որպես բեռնափոխադրման ծառայություններ մատուցող վստահելի գործընկեր շինարարական եւ արտադրական մի շարք ընկերությունների համար՝ առանձնանալով պատասխանատվությամբ եւ բեռների տեղափոխման կազմակերպման արդյունավետությամբ։

ՀՀ ամբողջ տարածքում
Տեղափոխումներ Հայաստանի ցանկացած վայրից դեպի Երևան և հակառակը։
Երևանի Փոքր Կենտրոնում
Որոշ մեքենաներ չեն գերազանցում 2.5 տոննան, ինչը թույլ է տալիս ազատ մուտք գործել Երևանի Փոքր Կենտրոնի փողոցներ՝ ցանկացած ժամի։
Համագործակցություն կազմակերպությունների հետ
Աշխատում ենք նաև փոխանցման հիմունքներով, առաջարկելով հարմար և վստահելի պայմաններ։
Մեր ծառայության առավելություններն են՝
Մատչելի գին
10 + տարվա փորձառու վարորդներ և մաքուր մեքենաներ
Ժամանակի ճիշտ կառավարում
Վերահսկվող տեղափոխություն, պատասխանատու անձնակազմ
Մեքենաների տեսակները

Մակնիշը՝ JAC
Ե/Բ/Լ 3000x2050x1700
Տարողությունը 1700 ԿԳ

Մակնիշը՝ JAC
Ե/Բ/Լ 3500x2050x1700
Տարողությունը 1700 ԿԳ

Մակնիշը՝ FOTON
Ե/Բ/Լ 4100x2050x1950
Տարողությունը 3500 ԿԳ